
"Մեր հայրապետն իր բացառիկ աշխատասիրությամբ, անդուլ ու անհանգիստ գործունեությամբ, դժվարին աշխատանքի հանդեպ աներկյուղ կամքով, ուժականությամբ, նախանձախնդրությամբ, ներքին մղումով, անսպառ էներգիայով իրագործում է իր առաքելությունը։ Նա Տիրոջ մշտարթուն տնտեսն է՝ հայոց այգում, եւ ջանում է, որ բարիքը միշտ ավելանա եւ չպակասի": Քծնանքի ինչպիսի՜ դրսեւորում:
Այս բառերով է մեծարել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր "շեֆին" (Գարեգին Բ-ին) տասնամյա գահակալության առիթով։ Սույն տերտերիստը հայ հանրությանը հայտնի է նրանով, որ միջոցառումներից մեկի ժամանակ խնդրում էր, որ իրեն վերապահեն անձրեւի ժամանակ Սերժ Սարգսյանի գլխին "զոնտիկ" պահելու պատիվը և դեռ 2007-ի խորհրդարանական ընտրություններից զբաղված է ՀՀԿ-ի ու Սերժի քարոզով: Սերժն ու ՀՀԿ-ական խունտան էլ կճոյել են ամեն սրբություն՝ անգամ հոգևոր իշխանությունը վերածելով թումբանազգիների կճոյատեղիի: